loader
loader
loader
loader
loader
Թամանյանական ճարտարապետությունը` որպես հայկական ժամանակակից ճարտարապետության մաս

«Ճարտարապետությունը քարե երաժշտություն է»,- պատկերավոր բնութագրումը հանճարեղ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանինն է: Նա, նվագելով ազգային ճարտարապետական նոտաներով, ստեղծեց նորերը և հիմնադրեց հայ նոր ճարտարապետությունը: 

Թամանյանի ճարտարապետական ժառանգությունը Երևանում

Երևանի գլխավոր հատակագիծ, Կառավարական տուն և Հանրապետության հրապարակ, Օպերայի և բալետի թատրոն. շարքը դեռ երկար կարելի է շարունակել: Ժամանակակից Երևանը շատ գլուխգործոցների համար է Վարպետին պարտական: Անգամ Հյուսիսային պողոտան և Կասկադ համալիրը Թամանյանի գաղափարներն են, որոնք մեծ փոփոխություններով կյանքի կոչվեցին տասնամյակներ անց:

Թամանյանի ստեղծագործության մեջ յուրօրինակ տեղ է զբաղեցնում Օպերայի և բալետի թատրոնի շենքը, որն աչքի է ընկնում ավանդականի և արդիականի միաձուլմամբ ու ճարտարապետական ինքնատիպ լուծումներով: 

Իսկ Կառավարական տան շենքն առանձնանում է շքեղությամբ և ազգային մոտիվների կիրառմամբ: Ժամացույցի բարձր աշտարակը՝ հայկական դրոշով, բաժանում է հիմնական ճակատը: Այստեղ արտացոլված են հայկական քանդակագործության լավագույն ավանդույթները. կամարաշարքեր, սյունաշարեր, գեղեցիկ կորեր…  

Երևանի գլխավոր հատակագիծը

Ալեքսանդր Թամանյանը Երևանը նախագծելիս հաշվի առավ անգամ յուրաքանչյուր մանրուք՝ գեղեցիկ, հարմարավետ և ինքնատիպ քաղաք կառուցելու համար: Շոգ և չոր կլիմայի ազդեցությունը մեղմելու նպատակով այն նախագծեց որպես «քաղաք-պարտեզ» (քաղաք-այգի)՝ մեծ տեղ հատկացնելով կանաչ տարածքներին: 

Ստեղծվեց փողոցների ճառագայթային ցանց՝ ապահովելով ծայրամասի ամենակարճ կապը կենտրոնի հետ: Երևանը դարձավ «վարդագույն քաղաք» շինությունների մեծ մասը տուֆից կառուցելու պատճառով: Արարատ լեռան հիասքանչ տեսարանը ևս ճարտարապետի ուշադրությունից չվրիպեց: Այսպիսով՝ գավառական հին քաղաքի տեղում կերտվեց արդյունաբերական և մշակութային մի խոշոր կենտրոն՝ Հայաստանի ժամանակակից մայրաքաղաքը:

«Թամանյանական դպրոցի» հիմնադրումը

«Ճարտարապետությունը մարդկանց համար առավել հասկանալի արվեստն է, ուստի  ճարտարապետության բարձր մակարդակը քաղաքում կրթական մեծ նշանակություն ունի»,- Վարպետն առաջնորդվում էր այս համոզումով՝ ստեղծելով ճարտարապետական անկրկնելի նմուշներ:

Ալեքսանդր Թամանյանի գործունեությունն իսկապես հեղափոխական էր հայկական ճարտարապետության համար: Ստեղծելով յուրահատուկ գործեր՝ նա հիմք դրեց «Թամանյանական դպրոցի». բացառիկ տաղանդն ու ինքնատիպ մոտեցումը մարմնավորող նրա գլուխգործոցները ճարտարապետների նոր սերունդների համար դարձան յուրօրինակ ոգեշնչում: 

Թամանյանական ճարտարապետության ազդեցությունն ու շունչն այսօր Երևանում գրեթե ամեն քայլափոխի են զգացվում: Լեգենդար ճարտարապետն էլ Կասկադում՝ մայրաքաղաքի հատակագծի առաջ, մտորում է՝ խորհրդանշելով երկու ժամանակաշրջանների միջև կամուրջն ու հայկական ժամանակակից ճարտարապետությունը: