loader
loader
loader
loader
loader
Ինտերիեր դիզայնի հայտնի ոճեր. ինչպե՞ս ընտրել ձեր բնակարանին համապատասխան ոճը

Տանը կամ բնակարանում հարմարավետության և յուրօրինակ միջավայրի ստեղծման գործում մեծ դեր է խաղում ինտերիեր դիզայնի ոճը: Ձեր բնակարանին համապատասխան ոճ ընտրելու համար առաջարկում ենք ծանոթանալ առավել տարածված ոճերին և դրանց առանձնահատկություններին:

Դասական ոճ

Ինտերիեր դիզայնում հաճախ նախապատվությունը տրվում է դասական ոճին: Այն բնութագրվում է շքեղությամբ, նրբաճաշակությամբ և վեհությամբ: 

Նրա բնորոշ հատկանիշներն են՝

  • ճարտարապետական խոշոր դետալները՝ սյուները, որմնախորշերը, քիվերը և այլն.
  • համաչափ դասավորությունը.
  • հարդարումը թանկարժեք նյութերով՝ մարմարով, գրանիտով, դիզայներական պաստառներով և այլն.
  • չեզոք գույները և ոսկեգույն դետալները.
  • շքեղ կահույքը:

Նեոկլասիկ ոճ

Նեոկլասիկ ոճն ինտերիերում առանձնանում է նրբագեղությամբ և ներդաշնակությամբ՝ համատեղելով պահպանողական մոտեցումն ու ֆունկցիոնալությունը:

Այս ոճի առանձնահատկություններն են՝

  • համաչափությունն ու հավասարակշռված կոմպոզիացները.
  • ուղիղ գծերն ու հստակ ձևերը.
  • դասական տարրերը՝ քիվերը, սյուները և այլն. 
  • չեզոք և նուրբ երանգները.
  • բնական և բարձրորակ նյութերը:

Մինիմալիզմ

Մինիմալիզմը բնութագրվում է պարզությամբ և ֆունկցիոնալությամբ: Այս ոճում ընգծվում է ընդարձակության և լույսի կարևորությունը, ինչի շնորհիվ սենյակում ստեղծվում է հանգստության և ներդաշնակության զգացում։ 

Մինիմալիզմի բնորոշ հատկանիշներն են՝

  • չեզոք և բնական գույների, առավելագույնը երեք հիմնական երանգի օգտագործումը.
  • քարերի, կաշվի, փայտի և բնական այլ նյութերի կիրառումը. 
  • ազատ տարածության՝ հնարավորինս շատ տեսողականորեն ընդլայնումը ներկերի, առանց նախշերի պաստառների, կահույքի ապակե տարրերի շնորհիվ. 
  • մեծ պատուհանների կիրառումն ու վառ լուսավորության ապահովումը.
  • իրերի բազմաֆունկցիոնալությունը (օրինակ՝ բազմոց-մահճակալ, տրանֆորմեր սեղան).
  • փակ և չերևացող պահոցների առատությունը.
  • դեկորատիվ տարրերի նվազագույն օգտագործումը:

  • Մաքսիմալիզմ

    Ինտերիեր դիզայնում մինիմալիզմի հակադիր ոճ է համարվում մաքսիմալիզմը, թեև դիզայներների մի մասն այն չի դիտարկում որպես առանձին ոճ: Մաքսիմալիզմի դեպքում ստեղծվում են հետաքրքիր համադրություններ՝ յուրաքանչյուր անկյուն լցնելով էներգիայով: Այս ոճը հիմնականում նախընտրում են ստեղծագործ անհատները, որոնք սիրում են արտասովոր լուծումներ: 

    Մաքսիմալիզմը բնութագրվում է՝ 

    • վառ գույների և տարատեսակ նախշերի կիրառմամբ. 
    • մետաքսի, թավշի, մարմարի և այլ շքեղ նյութերի օգտագործմամբ.
    • դեկորատիվ տարրերի՝ նկարների, բարձերի, գորգերի և այլնի առատությամբ. 
    • տարատեսակ նյութերից պատրաստված արտասովոր ձևի կահույքով.
    • վառ և մեծ ջահերի օգտագործմամբ:

    Մոդեռն ոճ  

    Ինտերիեր դիզայնի ոճերի շարքում ուրույն տեղ է զբաղեցնում մոդեռնը: Այն հրաժարվում է ճարտարապետական ավանդական սկզբունքներին հետևելուց՝ նախապատվությունը տալով տարբերվող և նորարարական լուծումներին:

    Նրա առանձնահատկություններն են`

    • կորությունները, սահուն անցումները և անհամաչափությունը.
    • բույսերի և բնական նյութերի կիրառումը.
    • պատերի միագույն հարդարումը մեղմ երանգներով.
    • ապակե, բրոնզագույն և պողպատագույն տարրերով փայտե կահույքը: 

    Լոֆթ ոճ 

    Ինտերիեր դիզայնի ժամանակակից ոճերից մեկը լոֆթն է, որը մարմնավորում է ինքնատիպությունն ու ստեղծարարությունը: Այն չի ենթարկվում հստակ կանոնների. հնարավորություն է տալիս համադրել տարատեսակ տարրեր և ստեղծել բնակիչների ապրելակերպին համապատասխան յուրօրինակ միջավայր՝ լի ազատության շնչով:

    Նրա բնորոշ հատկանիշներն են՝

    • բաց տարածությունը՝ նվազագույն քանակի պատերով և մեծ պատուհաններով.
    • բարձր առաստաղները՝ չծածկված խողովակներով և օդափոխության համակարգերով.
    • արդյունաբերական տարրերը՝ աղյուսե շարվածքը, չհղկված սվաղը, բետոնե ծածկույթը. 
    • մինիմալիստական ոճի ֆունկցիոնալ կահույքը:

    Ինտերիեր դիզայնի տարբեր ոճերի միջև ընտրությունը կախված է սենյակի առանձնահատկություններից, ճարտարապետական լուծումներից, ինչպես նաև ժամանակակից միտումներից, բյուջեից, անհատական ​​նախասիրություններից ու պահանջներից և այլն: 

    Մաքսիմալիզմ