Բնակելի համալիրների քանակը Երևանում շարունակ ավելանում է, այնտեղ բնակվել նախընտրողների թիվն էլ՝ զուգահեռ աճում: Դա բացատրվում է նրանով, որ հարմարավետ ապրելակերպի համար ոճային լուծումներով բնակարան ունենալն այսօր այլևս բավարար չէ. նույնչափ կարևոր են նաև ենթակառուցվածքները:
Բնակելի համալիրները բազմաթիվ մարդկանց գրավում են մի շարք առավելություններով՝ հարմար վայրով, զարգացած ենթակառուցվածքներով, անվտանգության բարձր մակարդակով, բնակիչների միջև շփման ավելի լայն հնարավորություններով և այլ պայմաններով: Առաջարկում ենք ընթերցել մեր բլոգի հոդվածը և ծանոթանալ բնակելի համալիրների առավելություններին:
Բնակելի համալիրները սովորաբար կառուցվում են հարմար վայրերում՝ մոտ խանութներին, դպրոցներին, մանկապարտեզներին, գլխավոր ճանապարհներին, հանրային տրանսպորտի կանգառի կետերին և այլն: Մեր օրերում, երբ խցանումները մեծ քաղաքներում լուրջ խնդիր են, բնակության վայրն առանձնահատուկ նշանակություն է ստանում ժամանակի խնայողության առումով:
Բնակելի համալիրներն աչքի են ընկնում զարգացած ենթակառուցվածքներով՝ ապահովելով հարմարավետ ապրելակերպի համար անհրաժեշտ պայմանները: Բարեկարգ բակը, սպորտային և մանկական խաղահրապարակները, մարզասրահն ու լողավազանն այսօր շատ բնակելի համալիրների կարևոր անկյուններից են:
Արժե ընդգծել նաև ստորգետնյա և վերգետնյա կայանատեղիների առկայության կարևորությունը, քանի որ այսօր հատկապես խիտ բնակեցված քաղաքներում ավտոմեքենայի կայանման տեղի հարցն իսկապես մտահոգիչ է:
Ի դեպ, բնակելի համալիրներում ստեղծված այս պայմանները սովորաբար նախատեսված են միայն այդ շենքերի բնակիչների համար, ինչը ևս մեծ առավելություն է:
Բնակարան գնելիս շատերն առաջնահերթ կարևորություն են տալիս անվտանգության բարձր մակարդակին՝ ցանկանալով վստահ լինել ինչպես իրենց և իրենց ընտանիքի անդամների կյանքի ու առողջության, այնպես էլ գույքի ապահովության համար: Այս առումով բնակելի համալիրները հիանալի ընտրություն են, քանի որ այնտեղ անվտանգությանն առանձնահատուկ ուշադրություն է դարձվում: Շատ շենքերում գործում են անվտանգության շուրջօրյա ծառայություններ, տեղադրված են տեսահսկման համակարգեր և խոսասարքեր (դոմոֆոններ):
Բնակելի համալիրներից շատերում սահմանափակված է նաև մեքենաների մուտքը: Դա անվտանգության հավելյալ երաշխիքներ է տալիս և հատկապես կարևորվում է երեխաներ ունեցող ընտանիքների կողմից:

Բնակելի համալիրների կառավարմամբ և սպասարկմամբ հաճախ զբաղվում են հատուկ կառույցներ՝ բնակիչներին ազատելով մի շարք հարցերի մասին մտահոգվելուց: Սպասարկումը սովորաբար ներառում է ընդհանուր տարածքի մաքրության, աղբահանության, կանաչապատման, շուրջօրյա անվտանգության, տեխնիկական աջակցության և այլ ծառայություններ: Դրանցից օգտվելը հարմար է և ձեռնտու, քանի որ բնակիչները սպասարկման և կառավարման հետ կապված ծախսերը հոգում են միասին:
Մեր օրերում, երբ վիրտուալ շփումը մեծ տեղ է զբաղեցնում առօրյայում, իրական հաղորդակցության կարիքն էլ ավելի շատ է զգացվում: Իսկ զարգացած ենթակառուցվածքներով բնակելի համալիրները տալիս են այդ հնարավորությունը՝ նպաստելով սոցիալիզացիային: Օրինակ՝ կանաչապատ բակում կամ գեղեցիկ այգում զբոսնելիս հարևանները հաճախ զրուցում են և միասին ժամանակ անցկացնում, երեխաներն էլ հրապարակներում ծանոթանում են, ընկերանում և միասին խաղում:
New City Projects-ի նախագծերի շարքում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում բնակելի համալիրները: Դրանցից են, օրինակ, Aria Residence-ն ու Acharyan Residential Complex-ը, որոնք առաջարկում են ժամանակակից կյանքի համար անհրաժեշտ բոլոր պայմանները՝ ստորգետնյա ավտոկայանատեղիից մինչև կանաչապատ բակ և խաղահրապարակներ:
Ոճային լուծումներով աչքի ընկնող այս բնակելի համալիրները համապատասխանում են շինարարական նորագույն ստանդարտներին և ապահովված են 9 բալ սեյսմակայունությամբ: Այս շենքերում բնակարան գնելու համար առաջարկվում են շահավետ պայմաններ (տարաժամկետ վճարմամբ և հիփոթեքային վարկով ձեռքբերում). գործում է եկամտային հարկի վերադարձի մասին օրենքը:
Եթե ցանկանում եք ծանոթանալ Aria Residence-ում և Acharyan Residential Complex-ում բնակարանների ձեռքբերման առաջարկներին և գներին, կապվե՛ք մեզ հետ: